Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ասում են...

Ասում են...
18.09.2018 | 01:19

...թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին։ Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնանկությունները պատճառաբանվում են թույլ տված լուրջ սխալներով, որոնք էլ առիթ են դարձել Փաշինյանի կառավարությունից հանրային մեծ հիասթափության։ Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը «նշանակվելու» է ԵՊՀ-ի ռեկտոր, ԿԳ նախարարի պաշտոնն զբաղեցնելու է վերջինիս տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը վերջերս լուրջ «ձեռնամարտի» էր բռնվել Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Հարցմանն ի պատասխան, թե ասում էին՝ Դուք եք դառնալու ԵՊՀ ռեկտոր, հիմա Դուք դառնում եք նախարար, Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտոր, փոխնախարար Հովհաննես Հովաննիսյանն ասաց. «Չկա նման բան և չի կարող լինել»։ Տեսնենք։

Դիտվել է՝ 18082

Մեկնաբանություններ